Կեսօրվա կետեր
Գլենդելի քաղաքային խորհուրդը եկել է եզրակացության և կայացրել է որոշում՝ համաձայն Կալիֆորնիայի վերափոխման օրենքի 33433-րդ բաժնի՝ Հաստատելով որոշակի գույքի վարձակալությունը LINC-CORE Բնակարանային Գործընկերներին, որը վերաբերվում է 5-րդ և Սոնորա փողոցների մեծահասակների մատչելի բնակարանային ծրագրին:
Համաձայնության կետեր
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է համաձայնության օրակարգը:
Խորհրդի որոշմամբ պայմանագիր է տրվել «Ամերիկյան Ռեկլամեյշոն» ընկերությանը, համաձայն որի այս կազմակերպությունը անհրաժեշտության դեպքում կմատուցի խոշոր և լքված նյութերի հավաքման ծառայություններ: Այս պայմանագրի արժեքը կլինի մոտ 250000 դոլար առաջին երկու տարվա համար: Այս գումարի շնորհիվ հնարավոր կլինի ֆինանսավորել 2 հավաքման մեքենա և 4 հոգի աշխատող մեկ տարով: Զեկույցն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:
Մեկ այլ որոշման համաձայն պայմանագիր է կնքվել «ՌՍ Ֆոստեր» կազմակերպության հետ, որը կփոխարինի Գլենոկս 968 պոմպ կայանում տեղակայված պոմպը: Գլենդելի ջրային համակարգը պարունակում է 28 պոմպակայան, որոնք օգտագործվում են տարբեր աղբյուրներից ջրի հավաքման համար (ներմուծվող ջուրը Մետրոպոլիտեն Ջրի շրջանից, տեղական ստորերկրյա ջրհորներից, Լոս Անջելես `Գլենդելի ջրային գործարանից և այլն): Այս կայաններից շատերը ավելի քան 40 տարեկան են, ներառյալ Գլենոկս 968-ը: Զեկույցն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:
Քաղաքային խորհուրդը հաստատեց դատաբժշկական ծառայությունների համաձայնագրի փոփոխությունը Ռոն Սմիթ կազմակերպության հետ, որը տրամադրում է դատաբժշկական փորձագետներ համապատասխան աշխատանքներ կատարելու համար: Ոստիկանության համար շատ դժվար է դատաբժշկական փորձագետների գտնելը, քանի որ նրանց պահանջարկը շատ է: Զեկույցն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:
Քաղաքային խորհուրդը նաև հաստատել է 2018թ հունվարի 30-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընտրությունների վերաբերյալ կատարված որոշման ճշգրտումը, որը կապված է 2018 թվականի հունիսի 5-ին անցկացվող հատուկ քաղաքային ընտրություններին: Զեկույցն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:
Քաղաքային խորհուրդը հաստատել է Հրշեջ ծառայության ֆինանսավորման հատկացումը, որը նախատեսված է հրշեջների հավաքագրման ակադեմիայի համար, որը կսկսվի 2018 թ. ապրիլի 2-ին: Այս որոշման համաձայն հնարավոր կլինի պատրաստել հրշեջ նորակոչիկներին՝ բաժնի ներկա թափուր աշխատատեղերը լրացնելու համար: Հրշեջ ծառայության բաժանմունքում ներկայումս կան յոթ թափուր տեղեր: Ակադեմիաում կուսուցանեն Գլենդելի հրշեջ ծառայության բաժանմունքի կողմից որակավորված անձինք: Նախատեսվում է, որ առաջարկվող ակադեմիան կունենա 7 հրշեջ նորակոչիկներ, ովքեր կվերապատրաստվեն 6 շաբաթվա ընթացքում սկսած 2018թ ապրիլից: Զեկույցն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:
Հաջորդ հանդիպումը
Քաղաքային խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2018թ-ի փետրվարի 27-ին երեկոյան ժամը 6-ին Գլենդելի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի սենյակում: Բնակարանային իշխանության հանդիպումը տեղի կունենա ժամը 3-ին:
コメント