top of page

Հունիսի 12-ին տեղի ունեցած հանդիպման համառոտ ներկայացում

Քաղաքապետարանի բյուջեն հաստատվեց

Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է տամենամյա հավասարակշռված բյուջեն: 2018-2019 ֆինանսական տարվա բյուջեն կազմում է 887,260,564 դոլար: Բյուջեի հաստատումից բացի, խորհուրդը հաստատեց քաղաքի վճարների գրաֆիկը, սահմանեց դասակարգման տիտղոսներ և փոխհատուցում տարբեր աշխատակիցների խմբերի համար, հաստատեց Գլենդելի Ջրի և Էներգիայի հանրությանը նպաստող ծրագիր և սահմանեց էլեկտրական, ջրամատակարարման և կեղտաջրերի համար աստիճաններ և վճարներ: Լրացուցիչ մանրամասների համար սեղմեք այստեղ:

Մերիլենդի պողոտայի երկու բլոկի հատվածը վերանվանվելու է Արցախի պողոտա

Քաղաքային խորհուրդը հաստատեց Մերիլանդ պողոտայի Հարվարդից Վիլսոն ընկած հատվածը «Արցախ պողոտա» վերանվանելու որոշումը ի պատիվ Արցախի Հանրապետության:

Փողոցի վերանվանման չափանիշների և ծախսերի մանրամասն վերլուծությունը ավարտվել է մինչև Խորհրդի որոշումը:

Առաջարկվող վաճառքի հարկի աճը

Քաղաքապետարանի հատուկ նիստում անդամները ստացան թարմացում տեղական վաճառքի հարկային եկամուտների աղբյուրների վերաբերյալ: Քաղաքապետարանի ֆինանսների բաժանմունքի աշխատակիցները ներկայացրել են, որ Գլենդելի բնակիչները տարեկան վճարում են 90 միլիոն դոլար վաճառքի հարկերում, սակայն ետ են ստանում ընդամենը 15 միլիոն դոլար:

Ի պատասխան, աշխատակազմը հրապարակել է ¾ տոկոսանոց վաճառքի հարկի աճի գաղափարը, որը կստեղծի լրացուցիչ 30 միլիոն դոլարի եկամուտ: Միայն Գլենդելի քաղաքային խորհուրդը վերահսկողություն կկատարի այս ընդհանուր նպատակային հարկի արդյունքում առաջացած եկամտի նկատմամբ: Գլենդելի վաճառքի հարկը ներկայումս կազմում է 9,5 տոկոս:

Լոս Անջելեսի շրջանի 15 քաղաքներ վերջերս իրականացրել են նմանատիպ վաճառքի հարկերի աճ, մինչդեռ Բուրբանկը և Փասադենան առաջ են շարժվում դեպի իրենց ընտրողներին նույն հարկը առաջարկելու ուղղությամբ: Գլենդելի խորհուրդը պետք է հավանություն տա այս առաջարկին մինչև 2018 թվականի օգոստոսի 10-ը, որպեսզի այն հայտնվի 2018 թվականի նոյեմբերի 6-ի քվեաթերթիկի վրա:

Քաղաքապետարանի աշխատակիցները առաջիկա ամիսներին կվերադառնան Խորհուրդ, մի շարք տարբերակներով: Լրացուցիչ մանրամասների համար սեղմեք այստեղ:

Դաշնային ֆինանսավորման գործողությունների ծրագիր

Գլենդելի քաղաքային խորհրդի և Գլենդելի բնակարանային իշխանության համատեղ նիստի ընթացքում Խորհրդի անդամները հավանություն տվեցին տարեկան գործողությունների ծրագրին, համաձայն որի դաշնային միջոցներից կյուրացվի 3,758,621 ԱՄՆ դոլար Համայնքների զարգացման բլոկի դրամաշնորհի, Արտակարգ իրավիճակների լուծման դրամաշնորհի և HOME ներդրումային գործընկերության ակտի ծրագրերից:

Ֆինանսավորումը կաջակցի երիտասարդների ծրագրերին, մեծահասակների խորհրդատվությանը և գործերի կառավարման ծրագրերին, անօթևան ծրագրերին, համայնքային ծրագրերին և քաղաքային և համայնքային հովանավորվող կապիտալի բարելավման ծրագրերի ցանկին: Լրացուցիչ մանրամասների համար սեղմեք այստեղ:

Բնակարանային իշխանության բյուջեն հաստատվեց

Ընդհանուր ժողովի ընթացքում հաստատվել է նաև Գլենդելի քաղաքային բնակարանային 44 միլիոն դոլարի բյուջեն: Այս բյուջեի գրեթե 90 տոկոսը նախատեսված է սեքշն 8 Բնակարանային վաուչերների համար, իսկ մնացած 10 տոկոսը կօգտագործվի բնակարանաշինության և վերականգնման, և անօթևան բնակչությանը վարձակալական օգնություն տրամադրելու նպատակով:

Բացի այդ, 2018 թվականի հուլիսի 1-ին սպասվում է, որ նահանգի քաղաքային պարտատոմսերի հաստատումը կհանգեցնի 7.5 միլիոն դոլար աճի, որը կնշանակի 15 միլիոն դոլար լրացուցի գումար մատչելի բնակարանային ֆոնդի համար: Լրացուցիչ մանրամասների համար սետղմեք այստեղ:

Հաջորդ հանդիպումը

Քաղաքային խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2018թ-ի հուլիսի 10-ին երեկոյան ժամը 6-ին Գլենդելի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի սենյակում: Բնակարանային իշխանության հանդիպումը տեղի կունենա ժամը 3-ին:


Comments


bottom of page