Գլենդելի քաղաքային խորհուրդը երեքշաբաթյա ընդմիջումից հետո, հուլիսի 10-ին, անցկացրեց հերթական հանդիպումը: Խորհրդի օրակարգում ընդգրկված էին բնակարանային իշխանության, ինչպես նաև հատուկ և կանոնավոր խորհրդային հանդիպումները:
Տեխնոլոգիաների հնարավոր արագացուցիչ Գլենդելում
Քաղաքային խորհուրդը ուղղորդել է համայնքային զարգացման բաժնին, որպեսզի պատրաստեն պահանջարկների հարցում Գլենդելում տեխնոլոգիական արագացուցիչի փորձնական ծրագրի շահագործման և կառավարելու համար որակյալ հարցվողների որոնման նպատակով: Ամբողջական զեկույցը կարող եք գտնել այստեղ:
Գրեյսոնի տուրբինի վերանորոգումը հաստատվել է
Խորհուրդը միաձայն հավանություն տվեց Գրեյսոն Էլեկտրակայանի 8-րդ բաժնում գտնվող տուրբինի վերանորոգմանը: Տուրբինը վնասվել էր ներքին պայթյունի պատճառով, ինչը հանգեցրել էր հետաքննության:
Հետաքննության եզրակացությամբ, Գլենդելի ջրի և էլեկտրաէներգիայի բաժինը ստացավ Խորհրդի հաստատումը, որպեսզի տուրբինն ուղարկվի վերանորոգման Կոնեկտիկուտում գտնվող արտադրամասում: Վերանորոգման մեջ ներգրավված աշխատանքներն ու նյութերը կկազմեն 600,000 դոլար: Ակնկալվում է, որ վերակառուցման աշխատանքները կավարտվեն օգոստոսի վերջին և սեպտեմբերին այն կլինի Գլենդելում: Ամբողջական զեկույցը կարող եք գտնել այստեղ:
Հուլիսի 6-ին տաք եղանակի և հնացած էլեկտրակայանի պատճառով տեղական արտադրողականությունը գտնվում էր ծայրահեղ վիճակում:
Հրշեջ ծառայության վարչությունը ձեռք է բերել 7 նոր AED
Քաղաքային խորհուրդը հաստատել է յոթ նոր ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորների (AED) ձեռքբերումը: AED-ն բերում է սրտի հստակ պատկեր և փոխանցում է բոլոր բժշկական տվյալները հիվանդանոցին:
Այս սարքավորումներից 4-ը նվիրաբերվել էին տեղական հիվանդանոցներից և համայնքից: Մյուս երեքը բյուջեով նախատեսված քաղաքային ծախսեր են: Այս կարևորագույն սարքավորումները տեղադրվելու են քաղաքային հրշեջ ծառայության և շտապօգնության մեքենաներից յուրաքանչյուրում: Այս յոթ նոր AED- ների ձեռքբերմամբ Գլենդելի քաղաքապետարանը կունենա ընդհանուր 12 AED: Ամբողջական զեկույցը կարող եք գտնել այստեղ:
Առաջարկ P
Քաղաքային խորհուրդը վավերագրել է հունիսի 5-ի ընտրությունների արդյունքները: Այս առաջարկը փոխում է քաղաքային օրենսգիրքը և համապատասխանեցնում է քաղաքային ընտրությունների օրը նահանգային նախնական կամ հիմնական ընտրությունների օրվան: Ամբողջական զեկույցը կարող եք գտնել այստեղ:
Հաջորդ հանդիպումը
Քաղաքային խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2018թ-ի հուլիսի 17-ին երեկոյան ժամը 6-ին Գլենդելի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի սենյակում: Բնակարանային իշխանության հանդիպումը տեղի կունենա ժամը 3-ին:
Comments