Հարավային Գլենդելի համայնքային նախագծի ժողովը
Մարտի 7-ին, չորեքշաբթի օրը, երեկոյան ժամը 5-ին:
Կարող եք մեկնաբանել առցանց (օնլայն) GlendaleCA.gov/SGCP
Գլենդել, Կալիֆորնիա – Հարավային Գլենդելի նախնական համայնքային նախագիծն այստեղ է: Այսպիսի նախագծերը կերտում են մեր քաղաքի ապագան: Վերջին անգամ այսպիսի նախագիծ ներկայացվել էր նախագահ Ռիչարդ Նիքսոնի ժամանակ 1973 թ-ին: Այդ ժամանակվանից ի վեր շատ փոփոխություններ են եղել:
Քաղաքը պատկանում է բնակիչներին և նախագիծը, որ մենք կառուցում ենք այսօր, կերտում է քաղաքի ապագան: Այս նպատակով Գլենդելի քաղաքապետարանը խրախուսում է բնակիչներին որպեսզի մասնակցեն այս նախագծի մասին համայնքային հանդիպմանը, որը տեղի է ունենալու մարտի 7-ին:
Եթե չեք կարող մասնկացել այս հանդիպմանը, կարող եք մեկնաբանել նախնական շրջակա միջավայրի ազդեցության զեկույցի վերաբերյալ այցելելով այստեղ:
Comments