Օգոստոսի 20-ին առավոտյան 1:25 պարամեդիկները արձագանքեցին «ծննդաբերող մայր» զանգին: Հասնելուն պես հրշեջ պարամեդիկ Լեսլի Սքոթը իր վրա վերցրեց պատասխանատվությունը և պարամեդիկ օգնական Մայք Սեվիլանոյի հետ մեկտեղ ուղղորդեց գետնի վրա գտնվող մայրիկին: Նրանք անմիջապես հասկացան, որ երեխայի պորտալարը փաթաթված է նրա պարանոցի երկայնքով և նա չի շնչում:
Սքոթը անմիջապես հեռացրեց պորտալարը պարանոցից և օգնեց ծննդաբերելուն: Պարամեդիները կտրեցին պորտալարը և սկսեցին կրծքավանդակի սեղմումները: Անձնակազմը հոգ տարավ նրանց մասին և հասցրեց նրանց հիվանդանոց: Մինչ պարամդիկները շարունակում էին բուժ-օգնության տրամադրումը մայրիկի և երեխայի համար հիվանդանոցի ճանապարհին, երեխայի գույնը փոխվեց դեպի վարդագույն և նա սկսեց շնչել:
Գլենդելի հրշեջները և պարամեդիկները մշտապես վերապատրաստվում են, որպեսզի պատրաստ լինեն ցանկացած արտակարգ իրավիճակի համար: Շատ կարևոր է, որ բաժանմունքը ունենա առկա ռեսուրսներ և լավ պատրաստված մասնագետներ, որպեսզի արագ պատասխանեն համայնքի ցանկացած զանգի:
Նույն օրը պարամեդիկ-օգնական Սերվիլանոն անձնակազմի համար անցկացրել էր «ծննդաբերում և նորածնի վերակենդանացման» դասընթաց: Դեպքից մի քանի ժամ առաջ նրանք քննարկել էին նմանատիպ սցենարիո:
Մենք ողջունում ենք E25- ի անձնակազմ Դերեկ Տամբուրրոյին, Քևին Ստոքթոնին, Լեսլի Սքոթին, Ջեսսի Կաստրոին և շտապ-օգնության օպերատորներ`Էդգար Արանային, Զաքարի Պոլտին, Կարապետ Եմիշյանին և Խոսե Նավարրային, որոնց շնորհիվ այս գեղեցիկ մայրը ստանում է իր կատարյալ փոքրիկ մեկօրյա տղային գրկելու հնարավորությունը:
Comments