top of page

Գլենդելի քաղաքապետարանի և հյուսիս-արևմտյան Գլենդելի տանտերերի միության համայնքային հանդիպում՝ Համայն


Հինգշաբթի օրը, մարտի 1-ին, Գլենդելի ոստիկանության և Համայնքային զարգացման բաժնի և հյուսիս-արևմտյան Գլենդելի տանտերերի միության համագործակցությամբ կանցկացվի համայնքային հանդիպում, որի ընթացքում կքննարկվի նահանգային ​​օրենսդրությունը և դրա ազդեցությունը տեղական օրենքների վրա, ներառյալ այնպիսի հարցեր, ինչպիսիք են համայնքային ապրելակերպը, երկրորդական բնակարանային միավորները և մարիխուանան: Այս հանդիպումը տեղի կունենա երեկոյան ժամը 7: 00-ին Բրանդ Գրադարանի դահլիճում: Ստորև ներկայացվում են այն հարցերը,որ վերաբերվում են Գլենդելին:

Համայնքային ապրելակերպ:

Բնակելի տուն, որ տրամադրում է ստացիոնար և հմուտ բուժքույրական խնամք: Այս նահանգային ​​մանդատային ծրագիրն ապահովում է ստացիոնար բուժում, որը ներառում է հետևյալ ծառայությունները՝ բժշկական հսկողություն, 24-ժամյա հմուտ բուժքույրական և օգնության խնամք, դեղատուն, դիետիկ, սոցիալական, հանգստի և առնվազն մեկ տեսակի հատուկ ծառայություն:

Երկրորդական բնակարանային միավորներ:

Հայտնի է նաև ինչպես տատիկների բնակարան, երկրորդական բնակարան և այլն, որը կցված կամ առանձնացված բնակելի տարածք է, որն ապահովում է մեկ կամ մի քանի անձանց համար լիարժեք անկախ ապրելու վայր: Նահանգային օրենքների վերջին փոփոխությունների համաձայն երկրորդական բնակարանները դարձան վարչականորեն թույլատրելի և քաղաքային տեղական օրենքները դրանց վերաբերյալ համարվեցին չեղյալ: Քանի որ այս բնակարանները անցյալում արգելված են եղել

Գլենդելում համաձայն 5120 օրինագծի (1996), 2017 թ-ի հունվարին Գլենդելի քաղաքային խորհուրդը ստեղծեց ժամանակավոր օրինագիծ, որպեսզի ստեղծվեն զարգացման չափորոշիչներ, մինչ աշխատակազմը կշարունակի վերանայել և իրականացնել գոտիավորման մասին օրինագծերի փոփոխությունները: 2018թ-ի հունվարի 30-ի քաղաքային խորհրդի հանդիպման ժամանակ խորհրդի անդամները կքննարկեն և կքվեարկեն Գլենդելի քաղաքային օրենսգրքում փոփոխության մասին, համաձայն որի կստեղծվեն երկրորդական բնակարանների զարգացման ստանդարտները:

Մարիխուանա

«Չափահասների մարիխուանայի օգտագործման»մասին օրինագիծը (առաջարկ 64) հաստատվել է Կալիֆորնիա նահանգի քվեարկողների կողմից և այժմ նահանգային օրենք է: Գլենդելի քաղաքային խորհրդի 2018թ-ի նոյեմբերի 14-ի միաձայն որոշմամբ Գլենդել քաղաքում հանգստի և բժշկական մարիխուանայի հանրային օգտագործման և վաճառքի մասին գործող արգելքն ընդլայնվեց: Խորհուրդը իր որոշմամբ չփոխեց որևէ գոտիավորման կոդեր `չթույլատրելով մարիխուանաի դիսպանսերի և նմնանատիպ հաստատությունների զարգացումը: Որպես քվեարկության մաս, Խորհուրդը նաև աշխատակազմին ուղղորդեց, որպեսզի ուսումնասիրեն այն քաղաքների արդյունքները, որոնք հաստատել են հանգստյան մարիխուանայի վաճառքը և օգտագործումը, և հաջորդ տարվա ընթացքում վերադառնան խորհուրդ այդ արդյունքների լավ և վատ կողմերի վերլուծությամբ: Չնայած առկա տեղական հասարակական օգտագործման և վաճառքի մասին օրինագծերի , նահանգային օրենքը թույլ է տալիս տնային մշակում, հանրային տիրապետում և առևտրական մարիխուանա ձեռք բերել: Հավելյալ տեղեկությունների համար այցելեք prop64education.org


Comments


bottom of page