Գլենդելի քաղաքապետարանի բնակարանային բաժանմունքը կանցկացնի երկրորդ տեղեկատվական հանդիպումը վարձերի իրավունքների ծրագրի մասին: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 20-ին Սերիտոսի տարրական դպրոցում, որը գտնվում է 120 Իսթ Սերիտոս, Գլենդել, Կալիֆորնիա հասցեում: Հանդիպումը կսկվի առավոտյան ժամը 1-ին և կտևի մեկ ու կես ժամ:
Փետրվարի 12-ին Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է 5922 օրինագիծը, որը ընդլայնում է ներկայիս «Արդար պատճառով հեռացում» օրինագիծը և ավելացնում է երկու նոր տարր: Ընդլայված օրինագիծը ստեղծել է նոր ծրագիր, որը բաղկացած է Պայմանագրով վարձակալության իրավունքից, «Արդար պատճառով հեռացում»-ից և տեղափոխման օժանդակությոանից:
Տեղեկությունների համար կարող եք այցելել քաղաքապետարանի կայքը:
Քաղաքի պաշտոնյաները խրախուսում են տանտերերին և բնակիչներին, որպեսզի նրանք տրամադրեն իրենց առաջարկները այս նոր ծրագրի վերաբերյալ: Հարցումը կարող եք գտնել այստեղ: Հարցումը լրացնողները կմասնակցեն խաղարկության և հնարավորություն կունենան շահելու 100 դոլար նվեր քարտ:
Comments