top of page

Գլենդելի գրադարանների տնօրենը պաշտոնաթող է լինելու


Գլենդելի գրադարանները վերջին շրջանում ունեցել են ժամանակակից դարաշրջանի տեխնոլոգիական առաջընթացներ, ներառյալ MakerSpace, SoundSpace, ReflectSpace և հիբրիդային պատկերասրահ, որն օգտագործում է արվեստը, տեխնոլոգիաները և ինտերակտիվ մեդիաները: Այս առաջընթացը, ի թիվս այլոց, ղեկավարվել է Գլենդելի գրադարանի, արվեստի և մշակույթի տնօրեն Սինդի Քլերիի կողմից: Սինդին աշխատել է Գլենդելի քաղաքապետարանի համար վերջին 37 տարիների ընթացքում, այդ թվում, վերջին տասնամյակում, որպես գրադարանների տնօրեն: Այս ամիս նա պաշտոնաթող է լինելու:

Այս առաջընթացները հնարավորություն են ստեղծում հանրության համար նոր տեխնոլոգիաների ուսումնասիրության և սովորելու, ինչպես նաև կատարելագործելու իրենց հմտությունները երաժշտության, 3D տպագրության և այլնի համար: Տիկին Քլերիի նպատակն է եղել խթանել մեր համայնքի կրթական առաջխաղացման հնարավորությունները: Միացեք մեզ նշելու տիկին Քլերիի տարիների աշխատանքը 2018թ-ի հունիսի 27-ին ժամը 3-ից 5-ը Գլենդելի կենտրոնական գրադարանում 222 Իսթ Հարվարդ հասցեում: Ներկայացումներն ու գովաբանությունները սկսվում են ժամը 4: 00-ին:


Kommentare


bottom of page