top of page

Բրանդ գրադարանի և արվեստի կենտրոնի ետևում գտնվող պատմությունը


Լոս Անջելեսը լեցուն է հմայիչ պատմական շինություններով, որոնք տեղափոխում են ձեզ այլ դարաշրջան: Լոս Անջելեսի բազմաթիվ պատմական տներ նվիրաբերվել են, որպեսզի ապահովվի բաց տարածքների և զբոսայգիների հասանելիությունը ապագա սերունդների համար: Գլենդել քաղաքը եղել է 1900-ականների սկզբից և հանդիսանում է բազմաթիվ գեղեցիկ զբոսայգիների տուն: Այդ շինություններից մեկը, մասնավորապես, ունի մի պատմություն, որ կապված է քաղաքի արդիականացման հետ:

Գլենդելի Բրանդ ​​գրադարանը և արվեստի կենտրոնը սկզբում Լեսլի Կոմբս Բրենդի տունն էր, ով հաճախ կոչվում էր Գլենդելի հայր՝ 1900-ականների սկզբին քաղաքի զարգացման գործում ունեցած մեծ դերի համար: 1904 թ.-ին Բրենդը կառուցեց կալվածքը և անվանեց այն Էլ Միրադերո, որը իսպանական հղում է, և նշանակում է բարձր տեղ զբաղեցնել և ունենալ լայն տեսարան: Էլ Միրադերոն հանդիսանում է 5000 քառակուսի ֆուտ տարածությամբ կալվածք: Բրենդը 1925-ին մահացել է տանը և նվիրաբերել է Միրադերոն քաղաքապետարանին: Տիկին Բրենդը ապրել է այդ տանը մինչեւ իր մահը (1945թ):

Կտակի մեջ նշվել էր, որ այս տարածքը պետք է օգտագործվի բացառապես հանրային այգու և գրադարանի համար: 1956 թ.-ին կալվածքը դարձել է Բրենդ Գրադարան: Տարիներ անց, ի լրումն ավելի շատ արվեստի տարածքի անհրաժեշտության, քաղաքային խորհուրդը հատկացրել էր միջոցներ գրադարանը ընդլայնելու համար, որը ներառում էր արվեստի ցուցահանդեսների, դասախոսությունների և համերգների, ինչպես նաև արվեստի և արհեստների ստուդիաներ: Նոր հավելումը ավարտվեց 1969 թ. հոկտեմբերին:

Այսօր Բրենդ Գրադարանը ծաղկում է որպես Գլենդել քաղաքում մշակույթի և արվեստի կենտրոն: Այն հանդիսանում է տունը բազմաթիվ գրքերի, արվեստի, գեղեցիկ ճապոնական այգու, և այն շրջապատող տարածքը կատարյալ է հանգստի, խորոված անելու և սպորտով զբաղվելու համար: Բրենդ գրադարանը և արվեստի կենտրոնը վերջերս հատկանշվել է Լոս Անջելեսի ՄԱԳ օրաթերթում որպես 10 պատմական վայրերից մեկը, որ կարելի է այցելել արևոտ օրվա ընթացքում:


Comments


bottom of page