Մենք բոլորս էլ ամենալավն ենք ցանկանում մեր երեխաների համար և մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ լավ կրթությունը հասջողության բանալին է: Բարեբախտաբար Գլենդելի միացյալ դպրոցային շրջանը համագործակցում է Գլենդելի կրթական հիմնադրամի հետ, որպեսզի օգնեն ցածր եկամուտ ունեցող աշակերտներին սկսելու իրենց խնայողությունները:
Այս ծրագիրը սկսվելու է այս տարի և աջակցելու է 75 աշակերտների Ռուզվելտ միջնակարգ դպրոցից և 25 աշակերտների Սերիտոս տարրական դպրոցից:
Որպես այս ծրագրի մի մաս, Գլենդելի կրթական հիմնադրամը կտրամադրի առաջին ավանդը 100 դոլարի չափով 100 Գլենդելի դպրոցների աշակերտների համար, ովքեր կգրանցվեն և կհամապատասխանեն այս ծրագրին: Գլենդելի միացյալ դպրոցային շրջանը և Գլենդելի կրթական հիմնադրամը հուսով են, որ այս ծրագիրը կլինի հաջողված և ապագայում կընդլայնվի, որպեսզի ընդգրկի ավելի շատ աշակերների:
Ձեր երեխաներին քոլեջ ուղարկելը կլինի հեշտ եթե սկսեք խնայել: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել այստեղ:
Comentarios