Գլենդելի քաղաքապետարանի իրավաբան Մայքլ Գարսիան հայտարարեց, որ իր գրասենյակը գործ է հարուցել Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարանում, որպեսզի տույժի ենթարկի սեփականատերերին, ովքեր համապատասխան թույլտվություն չեն վերցրել պատմական տունը քանդելու համար և խախտել են նահանգային և քաղաքային օրենքները:
Հարուցված գործը ներառում է 5 խախտումներ, որոնք ներառում են թույլտվություն չվերցնելը, համապատասխան եղանակային պայմաններ չաջպահովելը, ինչպես նաև վերջերս առանց թույլտվություն վերգնելու տունը քանդելը:
Բողոքը ուղղված է ընդդեմ Հարություն Բեհզադի և Արփի Ազարյան Նամագերդիի և դատը նշանակվել է 2018թ-ի մարտի 6-ին առավոտյան ժամը 8:30 Գլենդելի դատարանում 600 իսթ Բրոդվեյ հասցեում: