Հաջորդ մի քանի շաբաթը Գլենդելի բնակիչներին կտրամադրի մի քանի հնարավորություն `իրենց քաղաքի ապագայի վերաբերյալ իրենց մտքերը և գաղափարները արտահայտելու համար:
Գրեյսոնի վերականգնումը
Գլենդելի քաղաքային խորհուրդը քննարկելու է Գրեյսոնի վերականգնումը փետրվարի 6-ի խորհրդի նիստի ընթացքում : Նոր ամսաթիվը հնարավորություն է տալիս խորհրդի բոլոր անդամներին ներկա գտնվելու քննարկմանը:
Քննարկումը պարբերաբար նախատեսված քաղաքային խորհրդի նիստի մի մասն է կազմում, որը տեղի է ունենում Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի սենյակում, 613 Իսթ Բրոդվեյ փողոց, երկրորդ հարկում երեկոյան ժամը 6-ին:
Մանրամասները կարող եք տեսնել այստեղ:
Կենտրոնական զբոսայգու տարածքի դիզայն
Բոլոր հետաքրքրված կողմերը հրտավիրված են հանդիպման,որը տեղի կունենա այսօր երեկոյան ժամը 6-ին մեծահասակների հանգստի կենտրոնում 201 Իսթ Կոլորադո փողոցի ճաշասենյակում:
Եվս մեկ հանդիպում կկայանա շաբաթ օրը Հունվարի 20-ին ժամը 1-ին Գլենդելի կենտրոնական գրադարանում: Կտրամադրվի երեխայի խնամք և քաղցրավենիք: Կայանատեղին անվճար է Մերիլանդ փողոցի կայանատեղիում (վավերացումը կտրամադրվի գրադարանի կողմից): Կտրամադրվեն թարգմանչական ծառայություններ: Մանրամասները այստեղ:
Երկրորդական բնակելի տներ
Գլենդելում երկրորդական բնակելի տների զարգացման չափանիշների հաստատման վերաբերյալ խորհրդի քննարկումը կշարունակվի երեքշաբթի, հունվարի 30-ին, Գլենդելի քաղաքային խորհրդի նիստի ժամնանակ, որը կսկսվի ժամը 6-ին:
Գլենդելի հանրային արվեստ
Միացեք մեզ հետաքրքիր զրույցի ընդհանուր թեմաների և առաջարկությունների մասին, որոնք ընդգրկվելու են Գլենդելի հանրային արվեստի վարպետության ծրագրի մեջ, նոր ամսաթվով, հինգշաբթի, փետրվարի 1-ին, ժամը 7-ին Գլենդելի կենտրոնական գրադարանում:
Համայնքի արվեստի ռեսուրսների (CARS) և Բարբարա Գոլդշտեյնի քաղաքային խորհրդատվական թիմը կկիսեն Գլենդելի քաղաքին հաջորդ քայլերը `մեր համայնքում հաջողված հանրային արվեստի ծրագիր մշակելու համար:
Այս խոսակցությունը բաց է բոլորի համար: Կտրամադրվեն քաղցավենիքներ: Ավտոկայանատեղին անվճար է 3 ժամով և կվավերացվի կենտրոնի կողմից: Հաստատեք Ձեր այցելությունը սեղմելով՝ myglendalepublicart.org.