top of page

Քամիների և հրդեհի տարածման պատճառով տրվել է ուժգին քամիների և կարմիր դրոշի նախազգուշացում

Դեկտեբմերի 5-ի առավոտյան Լոս Անջելեսի և Օքսնարդի շրջաններում` ներառյալ Գլենդելի մի մասում, տրվել են ուժգին քամու և կարմիր դրոշի նախազգուշացումներ: Ուժգին քամիների նախազգուշացումը խորհուրդ է տալիս բնակիչներին, որ լինեն զգոն: Ուժգին քամիները կշարունակվեն մինչև հինգշաբթի օրը և կարող են ունենալ վտանգավոր ազդեցություններ:

Կարմիր դրոշի նախազգուշացումը նշանակում է, որ ակնկալվում են հրդեհային պայմանների ծայրահեղ իրավիճակներ:

Համաձայն կարմիր դրոշի նախազգուշացման,-«Սա ամենայն հավանականությամբ կլինի այս ժամանակահատվածի ամենաերկար տևողությամբ Սանտա-Անայի քամու իրադարձությունը»: «Եթե հրդեհ բռնկվի ապա այն կտարածվի ուժգին արագությամբ»:

Քամու արագությունը կհասնի 60-80 մղոն ժամ առավոտյան, ապա 35-55 մղոն ժամ ցերեկվա ընթացքում, և 50-70 մղոն ժամ չորեքշաբթի գիշերը և հինգշաբթի:

«Այս ուժգնության քամիները կկարողանան ծառեր շրջել, առաջացնել փոշի, բեկորներ և հոսանքի անջատումներ»,-նշվում է Ազգային Եղանակի Ծառայությունից:

Գլենդելի հրշեջ ծառայությունը խմբեր է ուղարկել որպեսզի օգնություն տրամադրեն:

Գլենդելում ընկած ծառերի համար զանգահարեք Գլենդելի հանրային աշխատանքներ բաժին (818)548-3950 հեռախոսահամարով:

Գլենդելում ընկած հոսանքի գծերի համար զանգահարեք Գլենդելի ջրի և Էլեկտրականության բաժին (818)548-2011 հեռախոսահամարով:

Եթե հայտարարվի արտակարգ իրավիճակ, ամբողջ տեղեկությունները կարող եք գտնել քաղաքապետարանի արտակարգ իրավիճակների կապերի կայքում:

Հրդեհներին նախապատրաստվելու համար այցելեք armenian.myglendalecitynews.org:

Լոս Անջելես քաղաքի Սքիրբոլի հրդեհի մասին տեղեկությունների համար այցելեք Լոս Անջելեսի Քաղաքապետարանի Թվիթերի էջը:

Սանտա Կլարիտայի հրդեհի մասին վերջին նորությունների համար այցելեք santaclaritaemergency.com:

Լոս Անջելեսի հրդեհների թարմացումների համար այցելեք Լոս Անջելես Քաունթիի Հրշեջ ծառայության Թվիթերի էջը:

Վենտուրի Թոմաս Հրդեհի վերջին զարգացումների մասին թարմացումների համար այցելեք readyventuracounty.org:


bottom of page