Գլենդելի ոստիկանության բաժինը միացել է Լոս Անջելես քաունթիի նոր «Ուղարկեք հաղորդագրություն 9-1-1» ծրագրին: Լոս Անջելեսի ոստիկանության, Լոս Անջելես քաունթիի շերիֆ, Կալիֆորնիայի մայրուղիների պարեկային ծառայության պաշտոնյաները և Կալիֆոնիայի նահանգապետի արտակարգ իրավիճակների գրասենյակը հայտատարել են այս մասին Կալիֆոնիա նահանգի համալսարանի Լոնգ Բիչ մասնաճյուղում:
Այս ծրագրի շնորհիվ Լոս Անջելես քաունթիում բջջային հեռախոս օգտագործողները հնարավորություն կունենան հաղորդագրություններ ուղարկել 9-1-1 հեռախոսահամարին, որը հնարավորություն կտա խոսելու և լսելու հետ խնդիրներ ունեցող կամ վտանգավոր իրավիճակներում գտնվող բնակիչներին կապվել 9-1-1 ծառայությամն հետ և, որը կհանդիսանա կյանք փրկելու հնարավորություն:
Գլենդելի ոստիկանության կապերի կենտրոնը և Լոս Անջելես քաունթիի կապերի կենտրոնները այժմ ունեն հաղորդագրություններ ստանալու հնարավորություն 9-1-1 համարին: Այս ծառայությունը հասանելի է խուլ, ծանր լսողություն ունեցող կամ խոսելու կարողություն չունեցող անձանց, ինչպես նաև այն իրավիճակներում, երբ 9-1-1 ահազանգելը իրենից վտանգ է ներկայացնում:
«Զանգահարեք, եթե կարող եք- ուղարկեք հաղորդագրություն, եթե չեք կարող» ֆեդերալ կապերի հանձնաժողովի կարգախոսն է, քանի որ այս նոր տեխնոլոգիան սկիզբ է առնում Ամերիկայի մարդաշատ քաղաքներից մեկում:
Գլենդելի ոստիկանությունը հիշեցնում է հանրությանը, որ այս ծառայությունը նախատեսված չէ փոխարինելու զանգելուն, չնայած որ այն այն մեծ առավելություն է լսելու և խոսելու հետ խնդիրներ ունեցող անձանց համար, ովքեր ի վիճակի չեն զանգահարելու 9-1-1: Այն քաղաքացիները, ովքեր կարող են զանգահարել, խնդրվում է որպեսզի զանգահարեն և խոսեն օպերատորի հետ:
Ստորև ներկայացված են ֆեդերալ կապերի հանձնաժողովի 9-1-1-ին կապվելու ուղեցույցները: Եթե օգտագործում եք բջջային հեռախոս կամ այլ զանգահարելու կապի միջոց, համոզվեք, որ հետևում եք հետևյալ քայլերին արտակարգ իրավիճակի ժամանակ`
Եթե ունեք հնարավորություն միշտ կապնվեք 9-1-1 զանգի միջոցով «Զանգահարեք ,եթե կարող եք, ուղարկեք հաղորդագրություն, եթե չեք կարող»:
Եթե խուլ եք, ունեք ծանր լսողություն կամ խոսելու խնդիրներ, կամ հաշմանդամ եք և 9-1-1-ին հաղորդագրություն ուղարկելը անհասանելի է, օգտվեք TTY կամ հեռահաղորդակցության փոխանցման ծառայությունից, եթե հասանելի է:
TTY- հատուկ սարքավորում է, որը թույլ է տալիս խուլ, ծանր լսողություն ունեցող կամ խոսելու հետ խնդիրներ ունեցող անձանց հաղորդակցվել հեռախոսով և տալով նրանց հնարավորություն նամակներ գրելու միմյանց խոսելու և լսելու փոխարեն:
Եթե հաղորդագրոթյուն ուղարկեք 9-1-1-ին, բայց այս կապի միջոցը հասանելի չլինի ձեր տարածքում, դուք կստանաք հետադարձ հաղորդագրություն, որում գրված կլինի «Հաղորդագրությունը հասանելի չէ խնդրում ենք զանգահարեք 9-1-1» (Text is not available please make a voice call to 9-1-1):
Գտնվելու վայրի ճշգրիտ լինելը տարբեր է կապված ծառայություն տրամադրող ընկերությունից, և պետք չէ վստահել դրան: Պատրաստ եղեք տրամադրելու ձեր գտնվելու վայրը:
Հողորդագրություն 9-1-1 ծառայությունը հասանելի չէ, եթե բջջային ծառայությունը չի կարող հաստատել հաղորդագրություն ուղարկող սարքի գտնվելու վայրը:
Հաղորդագրություն 9-1-1-ին հասանելի չէ, եթե դուք գտնվում եք ռոումինգի մեջ:
Հաղորդագրության և ինտերնետի պլանը անհրաժեշտ է, որպեսզի կարողանաք ուղարկել հաղորդագրություն 9-1-1-ին:
Նկարները և հոլովակները չեն կարող ուղարկվել 9-1-1-ին 9-1-1 կենտրոնները այժմ դրանք ստանալու հնարավուրություն չունեն:
Հաղորդագրությունը պետք է ուղարկվի պարզ լեզվով և չպարունակի հանրահայտ հապավումները կամ էմոջիները, որոնք չեն ճանաչվի:
Հաղորդագրություն 9-1-1-ին չի կարող ուղարկվել մեկից ավելի անձանց: Մի ուղարկեք ձեր արտակարգ իրավիճակի հաղորդագրությունը այլ անձանց բացի 9-1-1-ից:
Հաղորդագրությունը պետք ե լինի անգլերեն լեզվով: Ներկայիս դրությամբ հաղորդագրությունների թարգմանությունը անհասանելի է: Սա դեռ զարգացման փուլում է:
Հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.caloes.ca.gov.