Նոյեմբերի 25-ին, շաբաթ օրը Գլենդելի ոստիկանները պատասխանեցին ահազանգին, որը ստացվել էր 500 Բլոկ Իսթ Բրոդվեյ փողոցից: Ահազանգը կապված էր մի տղամարդու հետ, ով ընկել եր և չէր շնչում: Ոստիկանները ժամանեցին ահազանգից անմիջապես երկու րոպե հետո և օգտագործեցին ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատոր, որպեսզի տրամադրեն անհրաժեշտ շոկ, մինչև Գլենդելի հրշեջ ծառայությունը կժամաներ:
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին տղամարդը սկսեց շնչել: Բժշկական անձնակազմի կարծիքով ոստիկանների անհապաղ պատասխանը, առաջին բուժօգնության և ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորի օգատգործման հետ մեկտեղ, փրկեց տղամարդու կյանքը:
Սկսած 2015 թվականից, Գլենդելի ոստիկանները ստացել են հիմնական բուժօգնության միջամտության ուսուցում, որը նաև հայտնի է որպես մարտավարական բժշկության դասընթաց:
Հաճախ ոստիկանները առաջինն են հայտնվում դեպքի վայրում ծանր ինչպես նաև ակտիվ հարձակվողական միջադեպերի ժամանակ և տրամադրում են կյանքը փրկող գործողություններ, ինչպիսին են արնահոսության հսկողությունը, վիրակապերի կիրառումը, օդուղիների կառավարումը, վերքերի խնամելը` մինչև շտապ օգնության ծառայությունը կհասնի դեպքի վայր:
Գլենդելի ոստիկանությունը և հրշեջ ծառայությունը համագործակցային դասընթացներ են անցկացնում, որպեսզի ավելի լավ պատրաստվեն բժշկական արտակարգ իրավիճակներին և հանցագործության հետ կապված դեպքերին:
Գլենդելի ոստիկանության մարտավարական բժշկական պտրաստվածության մասին տեսանյութը կարող եք դիտել այստեղ