Գրադարաններում առկա է սոցիալական աշխատող, ով աջակցում և ծառայություններ է մատուցում այն անձանց, ովքեր ունեն հոգեբանական հիվանդություն, և որոնցից շատերը անօթևան են: Սոցիալական աշխատողը ՝
Տրամադրում է անմիջական օգնություն անօթևան անձանց, ովքեր ունեն կամ չունեն հոգեբանական հիվանդություն:
Շրջայցեր է կատարում Գլենդելի կենտրոնական և այլ գրադարաններում և հայտնաբերում այն անձանց, ովքեր անօթևանների և կամ հոգեբանական առողջության ծառայությունների կարիք ունեն:
Աջակցում և ուղղորդում է վերը նշված անձանց, որպեսզի կապնվեն տարածքային ծառայություններ մատուցողների հետ:
Ուսուցանում է աշխատակազմին, որպեսզի կարողանան աշխատեն տվյալ անձանց հետ:
Ավելի վաղ 2017-ի սկզբում Գլենդելի գրադարան արվեստ և մշակույթ բաժինը ստացել էր դրամաշնորհ Կալիֆորնիա նահանգի Գրադարանների հոգեբանական առողջապահության ձեռնարկից: Այս դրամաշնորհի շնորհիվ աշխատանքի է ընդունվել սոցիալական աշխատող, որպեսզի տրամադրի հոգեբանական առողջապահական ծառայություններ տարբեր գրադարաններում: Այժմ այս հոգեբանական առողջապահության ծառայությունները կազմում են այս բաժնի հիմնական ծառայություններից մեկը:
Հարցերի դեպքում կարող եք կապնվել Չակ Վայքին զանգահարելով 818-548-2042 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլ-փոստ cwike@glendaleca.gov: Նա հանդիսանում է գրադարանների հանրային կապերի մենեջերը: