top of page

Գլենդել քոլեջի շրջանավարտը արժանացել է հեղինակավոր համանահանգային մրցանակին

Տեղական գործարար Դեյվ Գրինբաումը ճանաչվել է իր տասնամյակների մատուցած հանրային ծառայությունների համար:

2017թ-ի նոյեմբերի 17-ին Սան Հոզեում տեղի ունեցած Կալիֆոնիայի համայնքային քոլեջի միության տարեկան համագումարի ժամանակ, Գլենդելի համայնքային քոլեջի շրջանավարտ Դեյվ Գրինբաումը պարգևատրվել է ամենամյա առանձնահատուկ շրջանավարտների մրցանակով:

Գրինբաումը, ով հանդիսանում է Գլենդելի ավագ դրպոցի շրջանավարտ, այցելել է Գլենդել քոլեջ մինչև 1980-ականները, երբ նա սկսեց իր սեփական ընկերությունը, որը մասնագիտացված էր հատակների տեղադրման պարագաներում: Այդ ժամանակներից ի վեր «Դեյվիդ Ս. Գրինբաում» ընկերությունը աճել է և ունի 30 աշխատողներ: 1987-ին նա միացել է Գլենդելի քոլեջի հիմնադրամին, որպեսզի «վերադարձնի» քոլեջին:

Վերջին երեսուն տարիների ընթացքում Գրինբաումը առաջատար դիրքեր է զբաղեցրել մեկ տասնյակից ավելի տեղական կազմակերպություններում, այդ թվում `ԱՄՆ-ի Ջեյսիսի գլխավոր տնօրեն , Գլենդելի Կիվանես ակումբի փոխտնօրեն, Գլենդեյլի փրկության բանակի խորհրդատվական խորհրդի նախագահ և հետևյալ կազմակերպությունների նախագահ` Գլենդելի կոորդինացիոն խորհուրդ, Գլենդելի տարածքային երիտասարդության աշխատանքային կոմիտե, Գլենդելի «Հոստ Լայոնս» ակումբ, Գլենդելի զբոսայգիների և հանգստյան հանձնաժողով, Գլենդելի քաղաքացիական ծառայության հանձնախումբ, Վերդուգո ակումբ, Գլենդել YMCA, Քեմփբել կենտրոն, Գլենդելի համայնքային հիմնադրամ, Գլենդելի քառորդինգ ակումբ և Գլենդելի ավագ դպրոցի շրջանավարտների ասոցիացիա:

«Իմ քոլեջում ունեցած փորձը ոգեշնչեց ինձ համայնքային կյանքի ընդհանրության մեջ, որն այսօր կոչում է քաղաքացիական ներգրավվածություն», - ասաց Գրինբաումը: «Քոլեջում իմացա համայնքի արժեքն ու մասնակցության շնորհիվ եկած պարգևները: Շատ անհատներ, որոնց հետ ես ծառայություններ եմ մատուցել, հարստացրել են իմ կյանքը »:

«Նրա համայնքի ներգրավվածությունը գերազանցում է նորմը», - ասաց Գլենդել քոլեջի նախագահ / կառավարիչ դոկտոր Դեյվիդ Վիարը, ով ներկայացրեց Գրինբաումին: «Նրա հանրային ծառայությունը կենտրոնանում է համայնքը ավելի լավը դարձնելու վրա: Նա չի պահանջում ճանաչում, նա ձգտում է օգնել ուրիշներին »:

Այս միությունը սկսել է առանձնահատուկ շրջանավարտների ճանաչումը 50 տարի առաջ: Այս ձևով պարգևատրվում են քոլեջի այն շրջանավարները, ովքեր ձևավորված մասնագետներ և քաղաքացիներ են իրենց համայնքում:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել կամ էլեկտրոնային փոստ ուղարկել Դրյու Շուգարսին, ով հանդիսանում է կապի և համայնքային կապերի գրասենյակի տնօրեն 818-551-5287 dsugars@glendale.edu:


bottom of page