Ամեն տարի համայնքի անդամները հավաքվում են Քաղաքապետարանի Պերկինս պլազայում տարեկան տոնածառի լուսավորման արարողությանը մասնակցելու համար: Այս միջոցառումը անվճար է և ներառում է Քաղաքապետարանի տոնածառի լուսավորումը, հատուկ այցելություն ձմեռ պապու կողմից, և անվճար տաք կակաո:
Այս զվարճալի միջոցառումը տեղի կունենա հինգշաբթի օրը նոյմբերի 30-ին երեկոյան ժամը 6 00-ին:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (818)548-2792 հեռախոսահամարով կամ կապվել էլ-փոստի միջոցով PBetancourt@glendaleca.gov:
Տոնածառի լուսավորման արարողությունը Գլենդելի ավանդույթն է, որը սկսվել է 1985 թվականին, երբ այն գտնվում էր քաղաքապետարանի շենքի մոտ, մինչև 1988թ: Այդ արարողություններին ներկա գտնվող անձանց հարմարավետության նպատակով, արարողությունը տեղափոխվեց Սիվիք աուդիտորիում 1989-ից մինչև 1992 թվականը:
1993-1997 թթ. հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բրանդ և Գլենոկս փողոցների խաչմերուկում` օգտագործելով խաչմերուկում գտնվող հսկա ծառը: 1998 թ-ից արարողությունը վերադարձել է քաղաքապետարան:
Անցյալ տարի արարողությանը ներկա էին ավելի քան 700 մարդ:
Անձրևի դեպքում միջոցառումը չեղյալ կհայտարարվի:
Կայանատեղին կլինի անվճար 620 E. Wilson Ave., Glendale 91206 հասցեում: