top of page

Փասիֆիք զբոսայգու գրադարանում տեղի կունենա անվճար քաղաքացիության և ներգաղթի խորհրդատվության միջոցառո

Փասիֆիք զբոսայգու գրադարանը, որը գտնվում է 501 Սաութ Փասիֆիք փողոցում, կազմակերպել է անվճար քաղաքացիության և ներգաղթի խորհրդատվության միջոցառում, որը տեղի է ունենալու շաբաթ օրը նոյեմբերի 4-ին առավոտյան ժամը 10-ից մինչև 3-ը: Միջազգային փրկարարական կոմիտեի տրամադրած միջոցառումն այն մարդկանց համար է, ովքեր հետաքրքրված են Ամերիկայի քաղաքացիությամբ:

Ժամը 1-ին տեղի կունենա տեղեկատվական ներկայացում, որը կտրամադրի օգնություն քաղաքացիության գործընթացի և ներգաղթի պոտենցիալ ձևերի վերաբերյալ:

Միջազգային փրկարարական կոմիտեն առաջարկում է, որ քաղաքացիություն ստանալու դիմողներից յուրաքանչյուրը սկսի գործընթացը ներգաղթի խորհրդատվությունը ավարտետլուց հետո, որը տեղի կունենա այս շաբաթ օրը:

Հերթական քաղաքացիություն ստանալու սեմինարը տեղի կունենա Գլենդելի կենտրոնական գրադարանում` շաբաթ օրը նոյեմբերի 18-ին, 222 Իսթ Հարվարդ հասցեում: Քաղաքացիության դիմողներին խորհուրդ է տրվում, որ մասնակցեն այս սեմինարին:

Փասիֆիք համայնքային կենտրոնի տարածքում միաժամանակ կանցկացվի նաև Գլենդելի Առողջապահության փառատոնը:

Միջազգային փրկարարական կոմիտեն ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից հավատարմագրված շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն ապահովում է ցածր գներով ներգաղթային ծառայություններ:


bottom of page