Ազգային Եղանակի ծառայությունը հայտարարել է եղանակի չափից ավելի տաք լինելու մասին, որը ուժի մեջ է լինելու մինչև հինգշաբթի հոկտեմբերի 26-ը:
Գլենդելի ջրի և էլեկտրաէներգիայի բաժինը խրախուսում է բոլոր բնակիչներին, որպեսզի այս շաբաթ հնարավորինս շատ էներգիա խնայեն, առանց վտանգելու իրենց կամ իրենց կենդանիների առողջությունը:
Գլենդելի ջրի և էլեկտրաէներգիայի բաժինը խորհուրդ է տալիս թերմոստատների ջերմաստիճանները սահմանել 78 ° F կամ ավելի բարձր և հնարավորության դեպքում չօգտագործել տեխնիկա մինչև երեկոյան ժամը 9-ը: Այս միջոցները էներգիա խնայելու լավագույն միջոցներից են:
Գլենդելի ջրի և էլեկտրաէներգիայի բաժինը հրապարակային հայտարարությամբ ասել է. «Էներգիայի օգտագործումը նվազեցնելու դեպքում կարող են կանխվել էլեկտրաէներգիայի խափանումները, որոնք կարող են առաջանալ, երբ էլեկտրակայանի սարքավորումները տաքանում են և դառնում ծանրաբեռնված: Գլենդելի ջրի և էլեկտրաէներգիայի բաժնի անձնակազմը զգոն է և պատրաստ Է արձագանքել ջերմության հետ կապված վթարներին, եթե դրանք տեղի ունենան »:
Հետևելով այս ցուցակին հեշտությամբ կարող եք խնայել էլեկտրաէներգիա`
Սահմանափակեք սարքավորումների օքտաքործումը օրվա ծանրաբեռնված ժամերին:
Հնարավորության դեպքում օդորակիչի փոխարեն օգտագործեք առաստաղի օդափոխիչ:
Փակեք բոլոր վարագույրները և շերտերը, որպեսզի արևի լույսը ներս չթափանցի:
Համոզվեք, որ բոլոր օդորակիչների խցիկները մաքուր են և զտիչները փոխարինվել են նորով:
Անջատեք այն լույսերը, որոնք չեք օգտագործում:
Հնարավորության դեպքում օգտագործեք ԼԻԴ լույսեր, քանի որ դրանք տաքություն չեն տարածում:
Համոզվեք, որ դռները և պատուհանները ամբողջովին փակ են, որպեսզի սառը ոդը դուրս չգա:
Ամանները չորացրեք օդով:
Լեցուն պահեք սառնարանը, քանի որ լեցուն սառնարանը օգտագործում է ավելի քիչ էներգիա:
Անջատեք «էներգետիկ վամպիրներին»`բջջային հեռախոսի լիցքավորիչները, ԴՎԴ նվագարկիչները, միկրոալիքային վառարանները և այլ սարքավորումները, որոնք էլեկտրաէներգիա են օգտագործում նույնիսկ անջատված կամ սովորական ռեժիմում՝ հատկապես այն սարքերը որնոք ունեն թվային ժամացույցներ:
Գլենդելում ամբողջ շաբաթվա ընթացքում կգործեն հովացման կենտրոններ:
Մեծահասակների Հանգստի Կենտրոն,
201 Իսթ Կոլորադո Փողոց
(818)548-3775
Երկուշաբթիից հինգշաբթի առավոտյան ժամը 8-ից երեկոյան 8-ը,
և ուրբաթ առավոտյան ժամը 8-ից կեսօրվա 4-ը:
Սպարր Հայթս Համայնքային կենտրոն,
1613 Գլենքո Վեյ
(818)548-2187
Երկուշաբթիից հինգշաբթի առավոտյան ժամը 8-ից երեկոյան 6-ը,
և ուրբաթ առավոտյան ժամը 8-ից կեսօրվա 3-ը:
Փասիֆիք Համայնքային Կենտրոն,
501 Սաութ Փասիֆիք Փողոց
(818)548-4098
Երկուշաբթիից հինգշաբթի առավոտյան ժամը 9-ից երեկոյան 9-ը,
և ուրբաթ առավոտյան ժամը 8-ից երեկոյան 5-ը:
Հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.GlendaleWaterAndPower.com