top of page

Փետրվարի 6-ին տեղի ունեցած հանդիպման համառոտ ներկայացում

Համաձայնության կետեր

Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է համաձայնության օրակարգը, որը ընդգրկում էր 5 կետեր:

Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է 2017-18 թթ. «Ամերկիկացիներ ովքեր հաշմանդամ են» ծրագրի համաձայն փողոցներում թեք հարթությունների տեղադրման և մայթերի վերանորոգման ծրագրի հաշվետու տարվա նախագծերը և առանձնահատկությունները ընդունող բանաձև և քաղաքային քարտուղարին ուղղորդել է որպեսզի գովազդի հայտեր ներկայացնելու համար: Նախագծերը և առանձնահատկությունները ներառում են վնասված թեք հարթությունների, առուների, մայթերի, անցուղիների, խաչմերուկների և խոչընդոտների հեռացում և վերակառուցում, բարձրացրած մայթերի հորիզոնական կտրում, թեք հարթությունների փոփոխություն՝ որպեսզի համապատասխանեն «Ամերկիկացիներ ովքեր հաշմանդամ են» ծրագրի պահանջներին, փողոցների ներկայիս ծառերի հեռացում և 24-դյույմ նոր ծառի արկղերի տնկում: Այս ծրագրի շրջանակներում կբարելավվեն երկու հետնիոտնային անցումներ քաղաքի երկու տարբեր հատվածներում՝ Ինկարնացիոն Փարիշ դպրոցի հարևանությամբ:

Քաղաքային խորհուրդը նաև թույլատրեց պայմանագրի գումարի բարձրացում $479,804.67 –ի չափով Կեմպ Բրոս կազմակերպության հետ, որը նպատակաուղղված է գրադարանի վերանորոգման չնախատեսված շինարարական աշխատանքներին ներառյալ պատկերասրահի ձևափոխումը և վերանորոգումը և ավտոմատացված նյութերի մշակման համակարգի տեղադրումը:

Գլենդելի կենտրոնի փողոցների նշանների փոխարինման ծրագրի երկրորդ փուլը

Քաղաքային խորհուրդը հաստատել է պայմանագրի տրամադրումը Վարտ շինարարական ընկերությանը $539,500-ի չափով: Հանրային աշխատանքներ բաժինը սկսել է այս ծրագիրը, որպեսզի բարելավի նշանների տեսանելիությունը և ցածրացնի սպասարկման ծախսերը: Առաջին փուլը ավարտվել էր 2017թ-ի օգոստոս ամսին, որի շնորհիվ փոխվել էին 150 նշաններ: Երկրորդ փուլի շրջանակներում կփոխարինվեն մոտ 250 փողոցային նշաններ:

Գրեյսոնի վերակառուցման նախագծի շրջակա միջավայրի ուսումնասիրության մասին թարմացում

Քաղաքային խորհուրդը ընդունել է առաջարկվող Գրեյսոնի վերակառուցման նախագծի վերաբերյալ թարմացումը : Այս որոշումը շրջակա միջավայրի վրա ազդեցության վերջնական զեկույցի հավաստագրումը չէ: Առաջարկվող ամսաթիվը, երբ աշխատակազմը կներկայացնի շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքները քաղաքային խորհրդի քննարկմանը, մարտի 27-ն է: Շրջակա միջավայրի ուսումնասիրությունը տեղեկատվական փաստաթուղթ է, որը վերլուծում է շրջակա միջավայրի հնարավոր ազդեցությունները, բարդությունները և մեղմացումները, որոնք կարող են առաջանալ այս նախագծից: Զեկույցի ներկայացման նպատակներն են առաջ շարժվել այս փաստաթղթի լիարժեք բացահայտմամբ և հաշվի առնել շրջակա միջավայրի ազդեցության փաստաթուղթը և հաշվի առնել ավելի քան 1,100 կատարված մեկնաբանությունները:

Հաջորդ հանդիպումը

Քաղաքային խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2018թ-ի փետրվարի 13-ին երեկոյան ժամը 6-ին Գլենդելի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի սենյակում: Բնակարանային իշխանության հանդիպումը տեղի կունենա ժամը 3-ին:


Comments


bottom of page