Համաձայնության կետեր
Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն հաստատել է համաձայնության օրակարգը, որը ընդգրկում էր 2 կետեր:
Քաղաքային խորհուրդը լիազորել է «ՄՍՕ Տեխնոլոգիաներ» կազմակերպության հետ քաղաքային գոյություն ունեցող Մասնագիտական ծառայություններ մատուցելու մասին պայմանագրի փոփոխությունը, որը կբարձրացնի պայմանագրի գումարը $ 30,000-ով և որը թույլ կտա տեխնիկական աջակցության ծառայություններ Գլենդելի ջրի և էլեկտրակայանի բաժնի ջրային վերահսկողության և տվյալների ձեռքբերման համակարգին, որն այս բաժնի անձնակազմին հնարավորություն է տալիս կենտրոնական և հեռակա վերահսկողության միջոցով հետևելու քաղաքային ջրի արտադրության, պահեստավորման և բաշխման համակարգի ունակությունները: Լրիվ զեկույցը կարելի է գտնել այստեղ:
Գլենդելի քաղաքային խորհուրդը լիազորել է գնումների պատասխանատուին `եռամյա պայմանագիր կնքել «Էնֆորսմենթ Ավիացիայի ծառայություններ» կազմակերպության հետ, որն ապահովում է ուղղաթիռային ավիացիոն տեխնիկա, սպասարկում և վերանորոգում` համատեղ ավիացիայի բաժնի ամենօրյա գործողունեությունը շարունակելու համար: Քաղաքապետարանը ներկայիս դրությամբ ունի միայն մեկ արհեստավոր. սակայն, որոշ ուղղաթիռների վերանորոգման համար պահանջվում է հատուկ վերապատրաստում, որը դուրս է գալիս քաղաքապետարանի հավատարմագրված արհեստավորի կարողությունից: Լրիվ զեկույցը կարելի է գտնել այստեղ:
Հաջորդ հանդիպումը
Քաղաքային խորհրդի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2018թ-ի հունվարի 30-ին երեկոյան ժամը 6-ին Գլենդելի քաղաքապետարանի քաղաքային խորհրդի սենյակում: Բնակարանային իշխանության հանդիպումը տեղի կունենա ժամը 3-ին:
Comments