top of page

Համայնքային ռեսուրսների օր

  • myglendale
  • Jun 27, 2018
  • 1 min read

Շաբաթ, հունիսի 30-ին, Գլենդելի Սբ. Մարկոսի եպիսկոպոսյան եկեղեցում ժամը 11-ից մինչև 2-ը կանցկացվի Համայնքային ռեսուրսների օր: Այս փառատոնին մասնակցում են տասնյակից ավելի կազմակերպություններ: Միջոցառման ժամանակ կլինեն անվճար մանկական ատամնաբուժական ստուգումներ և ֆտորային լաք, տեսողության ստուգումներ, շաքարային դիաբետի ռիսկի գնահատումներ, աշխատանք տրամադրող գործակալություններ, անվճար գլյուկոմետրեր, երեխաների համար նախատեսված ծրագրեր և այլն: Բոլոր մասնակիցների համար նախատեսված է ճաշկերույթ: Իմացեք ավելին Glendale Communitas Initiative- ի մասին իրենց վեբ-կայքում:


Comments


Գլենդելի Քաղաքապետարան 613 Իսթ Բրոդվեյ փողոց 

Հեռախոսահամար 818-548-4844

bottom of page