Լոս Անջելեսի գետը Ձեր կարիքն ունի
- Վլադիմիր Սողոմոնյան
- Mar 9, 2018
- 1 min read
Յուրաքանչյուր գարուն, «Լոս Անջելես գետի ընկերները» անցկացնում են խոշորագույն գետամաքրման աշխատանքները Ամերիկայում: Նրանք Ձեր օգնության կարիքն ունեն այս տարվա 29-րդ ամենամյա Լոս Անջելեսի գետամաքրման աշխատանքներին մասնակցելու համար: Անցած տարի գետամաքրման աշխատանքներին մասնակցել են 10,000 կամավորներ: Նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ հեռացվել է մոտ 400 տոննա աղբ, որը կարող էր հայտնվել Խաղաղ Օվկիանոսում:
Այս տարվա մաքրման աշխատանքները տեղի կունենան ապրիլի 14-ին առավոտյան ժամը 9-ից մինչև 12-ը գետի վերևի մասում: Եթե ցանկանում եք ցուցաբերել Ձեր մասնակցությունը ապա սեղմեք այստեղ, որպեսզի տեղեկանաք օրերի, մաքրման վայրերի և այլ ռեսուրսների մասին:

Commentaires