Գլենդելի ավագ դպրոցը աշխատանքի է ընդունել Քարի Գրանթ Հարիսին որպես ֆուտբոլի գլխավոր մարզիչ:
Հարրիսը եղել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ֆուտբոլի թիմի անկյունային խաղացող 2006 և 2008թթ և նրա մարզիչը հանդիսացել է Փիթ Քերոլը: Նա հանդիսանում է երկուանգամյա պատվավոր խաղացող 2007 և 2008 թվականներին և հանդիսացել է լավագույն անկյունային խաղացող 2009 թվականին:
Հարիսը ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանը 2009թ-ին: Իր ֆուտբոլի կարիերայի ընթացքում նա մասնակցել է Մինեսոտայի Վիկինգների, Սինսինատի Բենգալների և Նյու Յորք Գիանտների պարապմունքներին:
Իր ֆուտբոլային կարիերայի հետ մեկտեղ Հարիսը եղել է Ոակլանդ Րայդերների ժամանակավոր մարզիչ, և վերջերս եղել է Մուրփարկ քոլեջի մարզիչի օգնականը: Հարիսը նաև հանդիսանում է Սան Ֆերնանդո Վալեյի ֆուտբոլային ծրագրի ստեղծողը: Այս լիգան տրամադրում է ֆուտբոլ խաղալու հնարավորություն 5-17 տարեկան անձանց:
«Մենք շատ ուրախ ենք ողջունել մարզիչ Հարրիսին Նիտրո ընտանիքին և հուսով ենք, որ նրա տպավորիչ ֆուտբոլային անցյալը, որպես խաղացող և մարզիչ, կխթանի մեր տաղանդավոր մարզիկներին, որ մասնակգեն մեր ծրագրին», - ասաց Գլենդեյլի ավագ դպրոցի տնօրեն Բենջամին Վոլֆը:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք Կրիստին Նամին (818)241-3111 (1218) հեռախոսահամրով:
Comments