Բուրբանկ-Գլենդել-Փասադենա օդանավակայանի ղեկավարությունը, որը տնօրինում և շահագործում է Հոլիվուդ-Բուրբանկ օդանավակայանը, ընտրել է Գլենդելի քաղաքապետ և օդանավակայանի հանձնակատար Զարեհ Սինանյանին որպես իրենց նախագահ 2018 թվականի հուլիսից 2019-ի հունիս ժամանակահատվածի համար: Քաղաքապետ Սինանյանը առաջինը նշանակվել է որպես օդանավակայանի իրավասու մարմին, 2015 թ. մայիսին, և նախկինում եղել է փոխնախագահ և քարտուղար:
Բուրբանկ-Գլենդել-Փասադենա օդանավակայանի ղեկավարությունը հանդիսանում է Հոլիվուդ-Բուրբանկ օդանավակայանի տնօրինման և շահագործման երեք քաղաքներից կազմված համատեղ ուժերի գործակալություն: Օդանավակայանը ղեկավարվում է ինը անդամներից բաղկացած հանձնաժողովի կողմից, և երեք քաղաքներից յուրաքանչյուրը նշանակում է երեք հանձնակատար:
Յուրաքանչյուր հուլիս ամսին, օդանավակայանի լիազորները ընտրում են նոր պաշտոնյաներ, ովքեր ղեկավարում են հանձնաժողովը: Բացի քաղաքապետ Սինանյանի նշանակվելուց, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան կարապետյանը նշանակվել է որպես գանձապահ:
Համապատասխան գործողություններում Բուրբանկի հանձնակատար Ռեյ Ադամսը ընտրվել է փոխնախագահ, Փասադենայի հանձնակատար Ռոս Սելվիդեն ընտրվել է որպես քարտուղար, Բուրբանկի հանձնակատար Բիլ Վիգինսը ընտրվել է որպես աուդիտոր, և գործադիր տնօրեն Ֆրենկ Միլլերը վերանշանակվել է որպես քարտուղարի օգնական:
Պաշտոնյաներից բացի, մյուս ներկա հանձնակատարներն են `Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Փաուլա Դևայնը, Բուրբանկի՝ Դոն Բրաունը, և Փասադենայի Թերրի Տորնեկը և Սթիվ Մեդիսոնը:
Comments