top of page

Յասմին Բիրսը նշանակվել է որպես Գլենդել քաղաքի մենեջեր


Փետրվարի 20-ին տեղի ունեցած հերթական քաղաքային խորհրդի հանդիպման ժամանակ, Գլենդելի քաղաքային խորհուրդը նշանակեց Յասմին Բիրսին որպես Գլենդել քաղաքի մենեջեր:

Մինչ նշանակվելը Յասմինը հանդիսացել է Գլենդելի մենեջերի օգնականը և 2017 թ-ի նոյեմբերից սկսած ստանձնել է ժամանակավոր քաղաքի մենեջերի պաշտոնը: Նա սկսել է իր կարիերան Գլենդելի քաղաքապետարանում 1987 թվականին որպես կես-դրույքով աշխատող: Դպրոց և քոլեջ այցելելու հետ մեկտեղ, նա աշխատել է գրադարանում: Անցած 31 տարիների ընթացքում նա զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ: 2000 թվականին նա նշանակվել է որպես քաղաքի մենեջերի տեղակալ, այնուհետև 2010-ին նշանակվել է որպես Գլենդելի մենեջերի օգնական:

Որպես քաղաքի մենեջերի օգնական, նա եղել է Գլենդելի քաղաքապետարանի գործադիր տնօրենը, ով իր վերահսկողության տակ ունեցել է մոտավորապես 1600 աշխատող, ովքեր ծառայում են ոստիկանությունում, հրշեջ ծառայության, հանրային աշխատանքներ, այգիներ, գրադարան և Գլենդելի ջրի և էլեկտրաէներգիայի բաժանմունքներում: Նա նաև պատասխանատու էր քաղաքային բյուջեի վերահսկման, կապիտալ բարելավման ծրագրի, աշխատաշուկայի և աշխատակիցների հարաբերությունների, քաղաքականության կառավարման համար: Նա ծառայել է որպես քաղաքային վարչական լսողական սպա: Նա կարևոր դեր է ունեցել մեծ ռեցեսիայից հետո պահանջվող քաղաքային կազմակերպության վերակազմավորման և 2012 թ. քաղաքապետարանի վերաինտեգրման գործակալության վերացման համար:

Յասմինը ծնվել է Թեհրանում: 8 տարեկան հասակում նա իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Հոլիվուդ: 1985 թվականին Կամրիա ընտանիքը տեղափոխվել է Գլենդել, որտեղ Յասմինը հաճախել և ավարտել է Հուվերի ավագ դպրոցը: Այնուհետև նա ստացել է Նորթրիջի Կալիֆորնիայի պետական ​​համալսարանի Քաղաքագիտության բակալավրի աստիճան, և կազմակերպական առաջատարության մագիստրոսի կոչում Վուդբուրի համալսարանից:

Յասմինը հանդիսանում է «Սորոպտիմիստ Ինթերնատիոնալ Գլենդել»-ի անդամ: Նա հանդիսացել է այս կազմակերպության նախագահը 1999/2000թթ:

Նա նաև փրկության բանակի և Ամերիկյան Կարմիր խաչի վարչության նախկին անդամ է: 2011թ նա ճանաչվել է որպես տարվա լավագույն կին Գլենդելի առևտրի պալատի կողմից: 2013թ նա արժանացել է «Հայ-Ամերիկյան գերազանցության կին» մրցանակին: Գլենդելի կրթական հիմնադրամը ճանաչել է նրան իր բարձրորակ ծառայողական և բարեգործական ջանքերի համար: 2015թ նա արժանացել է YWCA-ի «սիրտ և գերազանցություն» մրցանակին: 2017-ին նա ճանաչվել է «Business Life» ամսագրի կողմից, որպես «նվաճող կին» ,որը հարգանք է իր հիմնական արժեքների համար, որոնք ներկայացնում են քաղաքացիական պարտականությունները, կամավորությունը և համայնքային ծառայությունը:

«Որպես քաղաքապետ, ես չէի կարող լինել ավելի հպարտ ասելու, որ մենք հայտնաբերել ենք ամենալավ անձնավորությանը, ով կառաջնորդի մեր կազմակերպությունը »- ասել է քաղաքապետ Վարդան Կարապետյանը: «Յասմինը Գլենդելի բնակիչներին ծառայում է 1987 թ.-ից, և նա հմուտ պրոֆեսիոնալ է` ազնիվ և բարձր բարոյական և էթիկական արժեքներով: Ես ուրախությամբ հայտարարում եմ իմ և գործընկեր խորհրդի անդամների կողմից, որ Յասմինը հանդիսանում է առաջին կին քաղաքի մենեջերը Գլենդել քաղաքի 112 տարվա պատմության մեջ»:

Յասմինը և իր ամուսին Դանը ունեն երկու երեխա՝ Սոֆիան, ով 12 տարեկան է, և Բիժանը, ով 8 տարեկան է: Նրանք ապրում են Գլենդելում:

Յասմինը շարունակում է Սքոթ Օչոայի գործունեությունը, ով միացավ Օնտարիոյի քաղաքապետարանին որպես Օնտարիոյի մենեջեր:


Comments


bottom of page