Համայնքային ծառայություններ և զբոսայգիներ բաժնի աշխատուժի զարգացման ճյուղին շնորհվել է $100000 Լոս Անջելես Քաունթիի աշխատուժի զարգացման մեծահասակների և համայնքային ծառայությունների բաժնի կողմից, որպեսզի ուսուցանեն և տրամադրեն արդյունավետ աշխատանք չափահաս անօթևաններին:
Դրամաշնորհը ստեղծում է տարածաշրջանային անհապաղ միջամտության աշխատանքային ծառայության նախագիծ, որը միավորում է մի շարք համայնքային գործընկերներին, որպեսզի սովորեցնեն և պատրաստեն մասնակիցներին լրիվ դրույքով աշխատանքի համար:
Այս ծրագիրը նպատակաուղղված է այն անձանց, ովքեր անօթևան են կամ գտնվում են խնամակալության տակ, ենթարկվել են ընտանեկան բռնության, հաշմանդամ են կամ ստանում են օգնություն կառավարությունից:
Այս ծրագրի աշխատանքային փորձը սկսվում է հիմնական մաքրման ծառայություններից և աստիճանաբար զարգացնում է ավելի տեխնիկական հմտություններ, ներառյալ հողատարածքների մշակումը, տարածության այցելությունը և ընդհանուր աշխատանքը:
Մասնակիցները կզարգացնեն համապատասխան հմտություններ, որոնք անհրաժեշտ են հողատարածքների մշակման, ընդհանուր և խնամելու աշխատանքներ գտնելու համար:
Աշխատանքային պատրաստվածությունը ներառում է նաև հաղորդակցման հմտությունների ուսուցում, միջանձնային հմտություններ, կոնֆլիկտների լուծում և աշխատանքային միջավայրում հաջողության հասնելու համար անհրաժեշտ այլ հմտություններ: Այգում աշխատող անձինք կվերահսկվեն:
Վերդուգո աշխատանքային կենտրոնը կտրամադրի աշխատանքի տեղավորման օգնություն և աջակցման ծառայություններ, այդ թվում` հարցազրույց և աշխատանքային հագուստ, ինչպես նաև տրանսպորտային աջակցություն, որպեսզի պահպանվի աշխատանքը: Ճանաչված լինելով, որպես աշխատուժի զարգացման առաջատար, ովքեր սպասարկում են հաշմանդամ անձանց, Քաղաքապետարանի աշխատուժի զարգացման բաժինը պատրաստ է հաջողությամբ տրամադրել աշխատանք այս ծրագրի մասնակիցներին:
Գումարը տրամադրվել է ընտրողների կողմից հաստատված «ձեռնարկ Հ-ի» շնորհիվ: Այս ձեռնարկը վերաբերվում է «Անօթևանության դեմ պայքարի նախաձեռնությանը», որը Լոս Անջելես Քաունթիի նախաձեռնությունն է, որպեսզի տրամադրեն ծառայություններ անօթևան անձանց: